Մարտի 8. երևանյան ջերմ շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ` կանանց և աղջիկներին
ФОТОԿանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի այս օրը կազմակերպվող Երևանի քաղաքապետարանի անակնկալներն իրոք տոնական, բարձր տրամադրություն են հաղորդում Երևանին՝ ընդգծելով կանանց հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը, ինչն իսկապես հաճելի է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն











1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



