Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ մարտի 9-ի համար

ЛАЙФ

Խոյ: Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նարանցից ով է արժանի ձեր վստահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ  ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:

Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Առավել նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտ անելու համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

Երկվորյակ: Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի օրվա ընթացքում լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել, և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ մոտ, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին և ասեկոսեներին:Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

Խեցգետին: Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նաև նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:

Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք: Սակայն, հավատացե՛ք, անգործությունն այսօր կձանձրացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և, ցանկացած իրավիճակում, լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք  կհաղորդի, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա:Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային  սիրավեպի սկիզբ դրվի:

Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ: Հարմար օր է ավտոմեքենա, կամ տրանսպորտային այլ միջոցներ ձեռք բերելու համար:

Կույս: Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք  հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Հնարավորությունը բաց չեք թողնի նոր ոլորտներում սեփական ուժերը փորձելու, նաև, սովորական դարձած, կենսակերպում որոշ փոփոխություններ անելու համար:

Կշեռք: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, այսօր աստղերը  բոլոր հարցում ձեր կողմից են:Բոլոր նրանք , ովքեր ցանկանում են մասնագիտական հաջողությունների հասնել, կարող են դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը, վերջիններս, այդ հարցում, կարող են լուրջ ազդեցություն ունենալ: Գումարային շահույթը  թեև աննշան է, սակայն՝ ճիշտ ժամանակին:

Ձեր հոգատարությամբ կշրջապատեք բոլոր նրանց, ում հանդեպ համակրանք եք տածում: Սակայն հիշեք՛, շրջապատի մարդիկ միշտ չէ, որ գնահատում են ձեր ջանքերը: Խուսափեք չնախատեսված ուղևորություններից, ճանապարհին հնարավոր են տհաճ միջադեպեր:

Կարիճ: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է:

Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ  տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու, և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություններով:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին  հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան  հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն,անկասկած, կգնահատվեն:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող լինեն:

Կարող եք ապավինել ընկերների և հարազատների  աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը ՝զբաղվելով սիրելի գործով:

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից ,թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք:Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:

Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: Խուսափեն չնախատեսված գնումներից և թանկարժեք զվարճանքներից: Ուղևորության մեկնել չարժե:

Ձկներ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք:

Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:

Лавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого дома