Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի ներդրումային գրավչությունը կներկայացվի Աբու Դաբիում հրավիրվելիք գործարար համաժողովին

ОБЩЕСТВО

Հայաստանի և Արաբական Միացյալ  Էմիրությունների տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում որոշակի աշխուժացումներ են ուրվագծվել: Տեսանելի ապագայում դրանք կայուն հիմքի վրա դնելուն և էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերից ամենանշանակալին կարելի համարել մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք գործարար համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը և դեպի երկիր ներգրավվել ԱՄԷ գործարաների կապիտալները, ինչը փոխշահավետ կլինի երկու երկրների տնտեսությունների զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը վստահեցրեց, որ Աբու Դաբիում կայանալիք համաժողովն իր բնույթով կարող է համեմատվել Նյու Յորքում տեղի ունեցած գործարար համաժողովի հետ: Մկրտչյանի խոսքով` համաժողովի կազմակերպման նպատակով իրենք համագործակցություն են սահմանել ԱՄԷ-ի առևտրի պալատի հետ: Պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու համար առանձնացվել են հինգ լորտներ: Դրանք են գյուղատնտեսությունը` անասնաբուծությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, առողջապահությունը, դեղագործությունը, ինչպես նաև հայկական կողմի առաջարկությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաները: Մանրամասն կներկայացվեն այս ոլորտներում ունեցած Հայաստանի առաջընթացը:

«ԱՄԷ-ն ունի սննդի ապահովության հարց և ցանկանում է դիվերսիֆիկացնել այն, իսկ Հայաստանը, որպես բարեկամ և գյուղատնտեսությունում լավորակ արտադրանքի արտահանող՝ կարող է հանդիսանալ երկարաժամկետ և հաջողակ գործընկեր: Մենք տեսնում ենք համագործակցության բավականին մեծ հնարավորություններ էներգետիկայի ոլորտում: Լինելով նավթի հարուստ պաշարներ ունեցող երկիր` իրենք սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել արևային և այլընտրանքային էներգետիկ ուղղություններով, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: Մյուս կարևոր ոլորտը զբոսաշրջությունն է: ԱՄԷ-ի բնակիները մեկնում են Լիբանան հանգստանալու, սակայն այնտեղ տիրող անկայունության պատճառով այժմ նախընտրում են Բոսնիան, Խորվաթիան,Վրաստանը: Այդ իմաստով Հայաստանն իսկապես դառնում է հետաքրքիր երկրիր, քանի որ մենք ունենք բարենպաստ բնակլիմայական պայմաններ, նաև մաքուր օդ, կանաչ տարածքներ, ապահով միջավայր, ժամանակակից երեկոյան զվարճանքների վայրեր, ինչպես նաև  դարերից եկած պատմություն»,- ասաց Կարեն Մկրտչյանը` հավելելով, որ այս ոլորտներից բացի, իրենք տեսնում են նաև համագործակցության այլ ուղղություններ` դեղագործության, ադամանդագործության, հանք ային ջրերի, անշարժ գույքի, տրանսպորտի, ֆինանսական ոլորտներում:

Համաժողովի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ժամանակ: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ`կայանալիք համաժողովն ունի ՀՀ նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հովանավորությունը, ինչը նշանակում է, որ նման բարձր մակարդակի հովանավորությունից կարելի է ակնկալել թե պետական, թե մասնավոր հատվածի մեծ ներկայացուցչությունը: «Դրա համար մենք քաջալերում ենք նաև հայ գործարարներին, որպեսզի իրենք էլ մասնակցեն: Արդեն Աբու Դբի ենք ուղարկել ենք համաժողովի մասնակիցների նախնական ցուցակը, իսկ վերջնական ցանկը պատրաստ կլինի մարտի 20-ին: Մենք նաև կազմակերպում ենք «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) հանդիպումներ, որոնց գրանցման համար վերջնական ժամանակացույցը մարտի 10-ն է»,-ավելացրեց Մկրտչյանը:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային հարաբերությունները

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 9 մլն 98.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 63 մլն 842.1 դոլարի: Արտահանման ծավալները 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ավելացել են շուրջ 7 անգամ: Միևնույն ժամանակ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 43 մլն 555.2 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 55 մլն 500.1 հազար դոլարի: Աճի տեմպը կազմել է 27.4 տոկոս:

Ըստ պաշտոնական վիճակագրության 2017 թվականի հունվարին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 6 մլն 174.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 169.4 հազար դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին 2016-ի համեմատ ավելացել են շուրջ 36.5 անգամ: Միևնույն ժամանակ 2017 թվականի հունվարին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 8 մլն 694 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 1 մլն 621.4 հազար դոլարի: 2017 թվականի հունվարի այս ցուցանիշը 2016-ի հունվարի ցուցանիշին գերազանցում է 5.4 անգամ:

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների զարգացումը

Դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր ԱՄԷ-ն Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի մոտ հատուկ ուշադրության է արժանացել։ Հայ ժողովուրդը և բարձրաստիճան պաշտոնյաները գնահատանքով են հիշատակում ԱՄԷ հիմնադրի՝ Շեյխ Զայիդ բն Սուլթան ալ-Նահյանի անունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար ֆիլմեր է հեռարձակում Էմիրությունների ձեռքբերումների վերաբերյալ։

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ դեսպանատունը Հայաստանում համարվում է նորաբաց, բայց և այնպես, 2015 թ.- ին Հայաստանում ԱՄէ դեսպանը ստացավ լավագույն դեսպան տիտղոսը՝  քվեարկության և հանրային կարծիքի հարցման արդյունքում։

2009թ.-ին Շարժայի կառավարիչ,  բարձրագույն խորհրդի անդամ Շեյխ Սուլթան բն Մուհամմեդ ալ-Քասիմիի օժանդակությամբ վերակառուցվեց Հաղարծին վանական համալիրը,  ինչի համար տրամադրվել է մոտ 7 մլն դոլար,  ինչը ևս մեկ անգամ փաստում է էմիրաթական ժողովրդի և ղեկավարության կրոնական հանդուրժողականության մասին։  Հատկանշական է նաև Աբու Դաբիում և Շարժայում  2 հայկական եկեղեցիների կառուցման փաստը։  2007թ ին Աբու Դաբիի զարգացմանհիմնադրամը Հայաստանին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ ՝ Սևանա լճում թունել կառուցելու նպատակով։

ՀՀ-ում գործող էմիրաթական ընկերությունները

Հայաստանում գործում է էմիրաթական 31 փորքր և 5 խոշոր ընկերություն։ Նրանք ներկայացված են անշարժ գույքի, մանրածախ առևտրային ցանցերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:  Հայաստանում ԱՄԷ քաղաքացիներն ունեն ավելի քան 50 ագարակ, որոնց մեծությունը տատանվում է 1-90 հեկտարի միջև։

Հայաստան այցելած Էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը

2014 թվակականին Էմիրաթներից Հայաստան է այցելել 1351 զբոսաշրջիկ: Այս թիվը հաջորդող տարիներին աճել է: 2015 թվականին Էմիրաթներից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 հազար 988, իսկ 2016 թվականին` 4 հազար: Բուժման նպատակով Հայաստան ժամանած է էմիրաթցիների թիվը 2015 թվականին եղել է 5, 2016 թվականի առաջին կիսամյակում` 15: Նրանք օգտվել են ուռուցքաբանության, քիթ-կոկորդ- ականջի, ակնաբուժության և ոսկրաբանության բժշկական ծառայություններից:

ԱՄԷ-ում ապրող հայերի թիվը

 

2013 թվականին Էմիրաթներում ապրում էր 1498 հայ, 2014 թվականին` 1620, իսկ 2015 թվականին 2 հազար 162: Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը բավական կազմակերպված է ու ակտիվ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ԱՄԷ-ում հայ համայնքը հայապահպանության խնդիր չունի:

«Բոլորը խոսում են հայերեն, հատկապես երեխաները, և դա մեծ հպարտություն է: Դպրոցները նորմալ գործում են, անհրաժեշտ քանակությամբ գրականություն ստանում են: Այստեղ ունենք երկու մեկ օրյա դպրոց` Շարժայում, Աբու Դաբիում: Համայնքը  կայացած է, 40 տարի առաջ հիմնականում հայեր եկել են  Սիրիայից և Լիբանանից: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանք կարողացել են իրենց տեղը գտնել»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Բարձր մակարդակի փոխայցելություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ.ի նոյեմբերի 9-ին կատարած պաշտոնական  այցը ԱՄԷ նոր զարկ հաղորդեց ՀՀ-ԱՄԷ բազմաոլորտ հարաբերություններին։ Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստերագրվեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև անվտանգության, արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման, գիտական և տեխնիկական ոլորտներում հա մագործակցության մասին հուշագիր: Դրանից բացի, ստորագրվել է ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման հուշագիր:

Հարկ է նշել նաև, որ 2016թ.-ի հուլիսի 22-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր։

Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ.-ի ապրիլի 24-ին Հայաստան է ժամանել ԱՄԷ Առողջապահության նախարար  Աբդ ալ-Ռահման ալ-Աուիսին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է նաև ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ։

2016թ-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սուրեն Կարայանի այցը ԱՄէ, որի ընթացքում նա հանդիպեց էմիրաթցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան բն Սաիդ ալ-Մանսուրիի հետ։ Հանդիպումների ընթացքում էմիրաթական կողմը, վերահաստատելով առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու իր պատրաստակամությունը,  մեծ հետաքրքություն է ցուցաբերել  Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների, և հատկապես էներգետիկայի, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման  մեջ անդրադարձել է հայ-էմիրաթական հարաբերություններին՝շեշտելով, որ Սերժ Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ, և որ առաջիկայում նախատեսվում է Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами