Զառա Մինասյանի ծննդյան խնջույքի լուսանկարներն ու մաղթանքը` կանանց միամսյակի առթիվ
ФОТОՄոդել եւ դերասանուհի Զառա Մինասյանին չենք տեսնի «ԴոՄիՆո» սիթքոմի նոր եթերաշրջանում, սակայն նրա մասին խոսել կարծում ենք` չեն դադարի:
Հմայիչ մոդելն օրերս` մարտի 5-ին, տոնում էր ծննդյան տարեդարձը:
Խնջույքի լուսանկարները Զառան տրամադրել է NEWS.am STYLE-ին` պատմելով նաեւ ծննդյան տոնի մանրամասներից.
«Այդ օրը կեսգիշերին ինձ, բնականաբար, առաջինը շնորհավորեցին ծնողներս եւ եղբայրս, իսկ հետո զանգերը չէին դադարում: Հենց 12-ից սկսած ստացա շատ անակնկալներ, հրավառություն, նվերներ…»,-ասում է գեղեցկուհին` խոստովանելով, որ բազմաթիվ անակակլներ է ստացել երկրպագուների կողմից:
«Ինչ վերաբերում է խնջույքիս` այն նշել եմ Երեւանի ժամանցային ակումբներից մեկում` ընկերուհիներիս հետ»,-հավելեց Զառան, որին շնորհավորեցինք ոչ միայն ծննդյան, այլեւ կանանց միամսյակի առթիվ եւ զրուցեցինք նաեւ այդ թեմայով.
«Կարծում եմ` աղջիկ լինելը հրաշալի է, այն չունի ոչ մի թերի կողմեր, միայն առավելություններ են»,-նշեց մոդել-դերասանուհին` իր մաղթանքը հղելով իգական սեռի բոլոր ներկայացուցիներին.
«Մաղթում եմ, որ միշտ լինեք սիրված, հմայիչ եւ հիշեք, որ դուք ամենալավն եք»:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE