Վիտամին A-ի անբավարարության հետևանքները
ФОТОՉնայած վիտամին A-ն միակ բաղադրիչը չէ, որ արժե փնտրել երիտասարդացնող մթերքներում: Վիտամին A-ից ստացվող ռետինոլն օգտագործում են մաշկի ցանկացած խնդրի վերացման համար: Այն ո՛չ միայն օգնում է հարթեցնել մանր կնճիռները և մաշկը դարձնել առաձգական, այլև մաքրում է պիգմենտացիոն կետերից, բշտիկներից և կանխում դրանց առաջացումը:
Ռետինոլային փիլինգն ամենաժամանակակից կոսմետիկական մեթոդն է՝ մաշկի տարիքային փոփոխությունները վերացնելու համար: Չնայած ռետինոլը համարվում է գրգռիչ նյութ, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այն վերացնում է դեմքի կարմրությունը:
Ռետինոլը մասնակցում է տեսողական գունակների առաջացմանը, ապահովում է օրգանիզմի բնականոն աճը, աչքերի ադապտացումը տարբեր ուժգնության լույսին: Վիտամին A-ի անբավարարության վաղ ախտանշան է մաշկի գունատությունը և չորությունը, թեփոտումը, պզուկների առաջացումը, մազերի չորությունը և խամրածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: