Արարատում գնացքը բախվել է բեռնատարին. կա տուժած (լուսանկարներ)
ФОТОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ բեռնատարի վարորդը տեղափոխվել է Արարատի հիվանդանոց։


1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



