Ավստրալիայում աղի լիճը վարդագույն Է դարձել եղանակային փոփոխությունների պատճառով
ОБЩЕСТВОԱվստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ Է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Ինչպես նշում են մասնագետները, լճի հատակին աճող ջրիմուռներն այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտադրում:
Պարբերաբար համանման ֆենոմեն Է դիտվում Իսպանիայի, Կանադայի եւ Սենեգալի տարածքի մի քանի լճերում:
Վիկտորիայի բնայգիների աշխատակից Մարկ Նորմանի խոսքով՝ գույնն առաջացրել Է Dunalliela անվանմամբ անվնաս միաբջիջ ջրիմուռը:
«Այն (ջրիմուռը) լիովին բնական նյութ Է: Շատերը մեզ ասում են, թե դա արդյունաբերական վթարի կամ Էլ վարդագույն ներկի տեսք ունի»,- ասում Է Նորմանը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



