Մանրամասներ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ հարուցված քրեական գործից. «Ժողովուրդ».
ОБЩЕСТВО«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, այս գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ՝ Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, որն էլ ծրագրել է հանցանքը՝ կազմակերպելով կեղծ կտրոններ տպագրելու գործընթացը։
Նկատենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, և արդյունքում քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ։ Նշենք, որ այս գործը քննելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



