Քանաքեռում տներից մեկի հատակը փլուզվել է. տարհանվածներից ութն անչափահաս են
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ) խոհանոցի (8 քմ) և հյուրասենյակի (16 քմ) երկաթբետոնե հատակը, տուժածներ չկան:
Փրկարարները տարհանել են տան բնակիչներին (8 անչափահաս և 6 չափահաս):
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



