Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված եւ հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ Է, որը բնակվում Է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել Է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջոմ:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել Է, որ հարձակման հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն Է վարում:
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում Է, որ չարագործը գործել Է միայնակ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել Է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



