Դեմոկրատների մասին 266 դատարկ Էջերով ամերիկացի լրագրողի գիրքը բեսթսելեր Է դարձել
ОБЩЕСТВО Ամերիկացի լրագրողի «Դեմոկրատների օգտին քվեարկելու պատճառները» գիրքը, որը 266 դատարկ Էջ Է պարունակում, բեսթսելեր Է դարձել Amazon կայքում, որը խոշորագույն ցանցային խանութներից մեկն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայքլ Ջ. Նոուլզը Եյլի համալսարանի շրջանավարտ Է եւ Daily Wire պահպանողական կայքի աշխատակից: Նրա Reasons To Vote For Democrats գիրքը, որը հեղինակը հրատարակել Է սեփական միջոցներով, բացի գլխացանկից եւ մատենագիտական ցանկից, պարունակում Է 266 դատարկ Էջ, ինչը դրան չի խանգարել դառնալու ցանցային վաճառքների բեսթսելեր, նշել Է CNN հեռուստաալիքը:
Amazon-ի կայքում զետեղված անոտացիան գիրքը բնութագրում Է որպես «Դեմոկրատական կուսակցության երբեւԷ հայտնված առավել հանգամանալից եւ կուռ կառուցված ապոլոգիա»:
Շապիկին զետեղված անոտացիան բաղկացած Է մեկ բառից՝ «Սպառիչ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



