Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ
ОБЩЕСТВОՍիրիայում հումանիտար իրադրությունը կվատանա, եթե չձեռնարկվեն շտապ ու վճռական միջոցներ, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Ներկայում մեր ունեցած ռեսուրսները միանգամայն անբավարար են սիրիացիների կարիքները հոգալու համար»,- հանձնակատարի խոսքը մեջբերել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նրա տեղեկատվությամբ՝ այժմ 13,5 մլն սիրիացներ ունեն միջազգային հանրակցության օգնության կարիքը:
Գրանդին նաեւ հայտնել Է, որ հակամարտության վեց տարվա ընթացքում 6,3 մլն սիրիացներ դարձել են ներքին վերաբնակներ, 4,9 մլն բնակիչներ հայտնվել են փախստականների կարգավիճակում, մինչեւ հինգ տարեկան մոտավորապես երեք միլիոն սիրիացիներ չգիտեն՝ ինչ Է առանց պատերազմի ապրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



