Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը

ПОЛИТИКА

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացված մեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։ Հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերությունների, սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը, ինչը մեր երկրի հետ համագործակցելու հիմնական շարժառիթներից է։ «Փարիզում, Մարսելում և Լիոնում գործարարների հետ մեր հանդիպումներն ու նախագծերի շուրջ ակտիվ քննարկումները վկայում են, որ Հայաստանը հետաքրքիր է ֆրանսիացի գործարարների համար։ Մասնավորապես, պոտենցիալ ներդրողները դիտարկում են դեպի ԵԱՏՄ և Իրանի խոշոր շուկաներ մուտքը Հայաստանի միջոցով»,-ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հանդիպումների ընթացքում պոտենցիալ գործընկերները առավել հետաքրքրվել են հայաստանյան ներդրումային հնարավորություններով ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև գաղափար առաջարկել թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Ֆրանսիացի գործարարները Հայաստանում փնտրում են գործընկներներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի, բնական յուղերի, էքստրակտների, միրգ-բանջարեղենի խտանյութերի արտադրությամբ: Նման համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերություններին առաջարկում ենք կապ հաստատել ՀԶՀ նեդրումների գծով տնօրինության հետ։ Համագործակցությունը կնպաստի արտահանման աճին, ուստի Հիմնադրամը պատրաստ է ներդրողներին աջակցել գործընթացի բոլոր փուլերում»,- նշել է Կարէն Մկրտիչեանը:

՛՛Business France՛՛-ի օժանդակությամբ Փարիզում տեղի ունեցած համաժողովին ներդրումային նախագծեր են ներկայացրել նաև ֆրանսիացի գործարարները։ Համաժողովին քննարկվել է Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը՝ շուրջ 115 միլիոն դոլար արժողությամբ։ Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները ներկայացրել են իրենց խնդիրները և ընդլայնման ծրագրերը։ Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անել Հայաստանում, փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ րտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։

Հայաստան վերադառնալուց հետո ՀԶՀ ներդրումների խթանման և աջակցման թիմն աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ընկերություններին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների տրամադրման ուղղությամբ։ Կողմերը եկել են համաձայնության, որ Հիմնադրամի օժանդակությամբ կկայանա Ֆրանսիայի առաջատար տեքստիլագործ ընկերությունների այցը Հայաստան՝ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Սեպտեմբերին նախատեսվում է ֆրանսիական ՓՄՁ պատվիրակությունների այցը Հայաստան։ Մեկ այլ պայմանավորվածությամբ՝ այսուհետև ՀայաստանուÕ ´ ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրենց մեկամսյա պրատիկան նաև ՛՛Business France՛՛-ում անցնելու հնարավորություն կունենան։

Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնում արտագնա քարոզարշավի իրականացումը ՀԶՀ 2017 թ. Ներդրումների գծով տնօրինության ծրագրերից մեկն էր, որը կայացավ Թվինինգ ծրագրի շրջանակում՝  ՛՛Business France՛՛-ի հետ համագործակցությամբ։

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян