Հայկական շոուբիզնեսի բիզնեսմենները (ֆոտոշարք)
ФОТОՎերջին շրջանում հայտնի մարդկանցից շատերն են սկսել բիզնեսով զբաղվել, ինչը, հավանաբար, երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի արդյունք է:
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այն հայտնիներին, ովքեր կողմնակի եկամուտ ունեն:
Արամե
2012 թվականին իր տարեդարձի օրը Արամեն ի վերջո իրականացրեց երազանքը՝ բացելով «Արամե» կարաոկե ակումբը, որը նրա համար դարձավ նաև բիզնես։
ՀՏ Հայկո
Ռեփերը բիզնեսով սկսեց զբաղվել 2011 թվականից։ Նախ՝ նա բացեց «Պոետների տունը», ապա՝ «90s Cafe-Pub»-ը։
Արտավազդ Ամիրյան
Արտավազդին է պատկանում «SlideArt Production»-ը, որը տեսա և լուսանկարահանում է հարսանիքներ:
Աբել Աբելյան
Դերասան Աբել Աբելյանը «Casting School» դերասանական ստուդիայի տնօրենն է:
Հայկ Աֆրիկյան
Դերասան Հայկ Աֆրիկյանը ևս սեփական դերասանական ստուդիան ունի՝ «Level one»:
Անդրե
Երգիչ Անդրեի ջինսային բիզնեսը կոչվում է «anDrenaLine»:
Արամ MP3
«Կրեատիվ դեկոր» դիզայնի խանութը, որը տարբեր միջոցառումների համար վարձակալության է տալիս դեկորացիաներ, պատկանում է Արամ MP3-ին:
Հայկո
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն սեփական ձայնագրման ստուդիա ունի:
Արմեն Պետրոսյան և Գրիգոր Դանիելյան
Դերասանները համատեղ տնօրինում են «Ֆուլ հաուս» սրճարանը:
Արսեն Սաֆարյան
Երգիչ Արսեն սաֆարյանը վերջերս բացեց իր «Սաֆ» ակումբ-ռեստորանը: