Հայաստանն ու Մադագասկարը խորացնում են համագործակցությունը մշակութային ոլորտում
КУЛЬТУРАՀայաստանի և Մադագասկարի կառավարությունների միջև կստորագրվի մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ երկկողմ համագործակցությունը պետական մակարդակով խրախուսող և խթանող որևէ այլ միջազգային համաձայնագիր մինչ օրս չի ստորագրվել: «Հետևաբար, սույն համաձայնագրի ստորագրումը հիմք կստեղծի մշակութային համագործակցության հետագա զարգացման համար, խթան կհանդիսանա անհատ կատարողների և արվեստագետների փոխայցելությունների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի փոխանակումների համար:
Համաձայնագիրը կնպաստի թանգարանների, գրադարանների և արխիվների միջև ուղիղ կապերի հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի փորձագետների միջև տեղեկատվության փոխանակմանը:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով զբաղվող մասնագետներիմասնակցությանը երկուստեք կազմակերպվող սեմինարներին և սիմպոզիումներին:
Համաձայնագիրը կնպաստի նաև երկու երկրների երիտասարդական ու սպորտային կազմակերպությունների համագործակցությանը,պետական և հասարակական կազմակերպությունների միջև ուղիղ կապեր հաստատմանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության ևՄադագասկարի Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը:
ՀՀ-ի և Մադագասկարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. հունիսի 25-ին՝ «ՀՀ և ՄՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ» արձանագրության հիման վրա:



