Մայրաքաղաքի փողոցներում և բակերում իրականացվում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
ОБЩЕСТВО«Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների և բակերի սանմաքրման լայնածավալ աշխատանքները: Պատասխանատուների հավաստմամբ` ցրտաշունչ ձմռան հետևանքները, այդ թվում նաև փողոցներում և բակերում նախորդ տարիների համեմատ շաղ տրված մի քանի անգամ ավելի աղի ու ավազի խառնուրդը, ավելի մեծ ծավալներով աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն են առաջացրել:
Ամենօրյա ժամանակացույցով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում կկազմակերպվեն նաև տեղային շաբաթօրյակներ՝ ձմռան հետևանքները վերացնելու և մայրաքաղաքի արտաքին պատշաճ տեսքն օր առաջ վերականգնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



