Օհայոյում քամին քշել-տարել Է տուն գնացող աղջկան
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Լինդհերսթ քաղաքի (Օհայոյի նահանգ) չորսամյա աղջնակը քիչ Է մնացել, որ կրկնի «Օզ երկրի կախարդը» ֆիլմից Դորոթիի սխրանքը, երբ նրան քշել-տարել Է քամու սաստիկ պոռթկումը: Փոքրիկ Մեդիսոն Գարդների «թռիչքի» տեսագրությունը Facebook-ում հրապարակել են նրա ծնողները:
Նրանց տանը տեղակայված տեսահսկման խցիկը պատկերել Է, թե ինչպես Է երեխան մոտենում մուտքի դռանը եւ բռնում բռնակը: Այդ պահին դուռը կտրուկ բացվում Է, իսկ աղջիկը թռչում Է դրա հետ:
Ծնողներն անմիջապես օգնության են նետվել աղջկան եւ համոզվել, որ նա չի տուժել: Մեդիսոնն ինքը սկզբում շփոթվել Է, սակայն երբ նրան ցույց են տվել տեսագրությունը, չի կարողացել զսպել ծիծաղը: Ծնողներն ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել եւ տեսագրությանը կցել են "Come Fly with Me" («Ճախրիր ինձ հետ») երգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



