Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա հինգ զոհ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի Բույուքչեքմեջե շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի տվյալներով` ևս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:
Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեծ թվով փրկարարներ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



