Դատարկ ստամոքսին կարելի՞ է սուրճ խմել, թե`ոչ
ЛАЙФԴատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների շուրջ քննարկումները չեն դադարում հատկապես սուրճի մոլի սիրահարների շրջանում:
Այս ըմպելիքն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, սակայն կան մի շարք մանրուքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, դրանցից մեկն այն դատարկ ստամոքսին չխմելն է:
Սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, և այն արդյունավետ միջոց է որոշակի չարորակ հիվանդություններ կանխելու համար, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղը: Սուրճի հակաօքսիդանտ լինելը պայմանավորված է քլորոգենաթթվի պարունակությամբ, որն առկա է նաև մրգերում: Բժիշկները նաև զգուշացնում են, որ սուրճը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ, եթե այն օգտագործվի դատարկ ստամոքսին:
Մեկ բաժակ մաքուր սև սուրճը դատարկ ստամոքսում խթանում է աղաթթվի արտադրությունը մարսողական համակարգում, և դա սուր զգում են ստամոքսի պատերի բորբոքում ունեցողները, քանի որ աղաթթուն արտադրվում է ընդունած սնունդը մարսելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: