Մեքսիկայի բանտերից մեկում կալանավորները պատանդ են վերցրել բանտի ղեկավարին
ОБЩЕСТВОՄեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքի բանտի ղեկավարը պատանդ է վերցվել բանտարկյալների կողմից, գրում է ТАСС գործակալությունը:
Դատապարտյալները պահանջում են, որ բանտապետի փոխարեն այդ պաշտոնին նշանակվի մեկ այլ մարդ:
Թեև բանտում զանգվածային անկարգությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, տարածքում գործում են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ իրավիճակի կտրուկ սրման դեպքում համապատասխան գործողություններ իրականացնելու համար:
Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Մեքսիկայի տարբեր բանտերում պարբերաբար տեղի են ունեցել դաժան ընդհարումներ բանտարկյալների միջև: Դրանցից ամենադաժանը տեղի է ունեցել փետրվար ամսին՝ Նուևո Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում, որտեղ բախումների հետևանքով մահացել է 49 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



