Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մոսկվայում Էրդողանը Պուտինին պատմել է իր թշնամիների մասին. Газета-ի անդրադարձը Պուտին-Էրդողան հանդիպմանը

МЕЖДУНАРОДНОЕ

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը Պուտինին պատմել է իր թշնամիների մասին, գրում է ռուսական gazeta.ru կայքը: 

Հայտնի է, որ նախագահների քննարկման հիմնական թեման եղել են տարածաշրջանային խնդիրները և գլխավորապես՝ սիրիական ճգնաժամը:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը նաև քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Պուտինը հայտարարել է ՌԴ-ի և Թուրքիայի միջև արագ տեմպերով միջպետական կապերի վերականգնման, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության վերսկսման մասին։ ՌԴ նախագահը խոստացել է նաև աստիճանաբար չեղարկել Թուրքիայի հանդեպ սահմանված տնտեսական սահմանափակումները: 

Էրդողանն, իր հերթին, ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մահվան կապակցությամբ:

Ինչպես պատմում է քաղաքագետ, թուրքական ԶԼՄ-ների հետ կապերի մասնագետ Ալեքսանդր Կիրպիչովը, որը նույնպես ծանոթ է բանակցությունների ընթացքին, Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ավելի շատ կենտրոնացել է քրդական գործոնի վրա:

«Էրդողանի համար քրդական գործոնը «կարմիր լաթ» է տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև հենց Թուրքիայի անվտանգության շրջանակներում: Թուրքիայի նախագահը Ռուսաստան էր ժամանել կոչ անելու դադարեցնել քրդերի հետ ցանկացած համագործակցություն, մանավանդ՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հետ: Էրդողանի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը չհամագործակցի Սիրիայում քրդերի հետ, որտեղ թուրքական ԶՈւ-ն իրականացնում է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որը փաստացի ուղղված է քրդերի դեմ: Անկարան վաղուց պլանավորում է բուֆերային գոտի ստեղծել Թուրքիայի և Սիրիայի քրդական շրջանների միջև», - նշել է քաղաքագետը:

Նա հավելել է, որ Էրդողանն իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի տարածքում քրդերի ծավալած գործունեության հետ կապված և իր խոսքում նույնականացրել է նրանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, թեև ի տարբերություն ԻՊ-ի՝ քրդական երկու զինված խմբավորումները ՌԴ տարածքում ահաբեկչական չեն համարվում:

Հայտնի է նաև, որ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա «Հիզմեթ» կրոնական շարժմանը:

Նա ընդգծել է, որ գյուլենականները տարբեր կազմակերպությունների անվան տակ գործունեություն են ծավալում նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: «Մենք հավատում ենք, որ ռուսական իշխանությունները քայլեր կձեռնարկեն այդ գործունեությունը դադարեցնելու համար»,- ասել է թուրք նախագահը։


Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян