Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ ԶՈւ-ն, ԼՂՀ ՊԲ-ն ստիպված են համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին, որպեսզի «տաք գլուխները հովացվեն». Վիգեն Սարգսյան

ПОЛИТИКА

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթություններում: Այս մասին այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

Տարածաշրջանին ամենակարևոր փոփոխությունը, ըստ Վ. Սարգսյանի, հենց տարածաշրջանի իդենտիֆիկացիան է: Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումը, իրադարձությունները հետխորհրդային տարածքում ձևավորեցին նոր մոտեցում, ընկալում տարածաշրջանի նկատմամբ: 

«Հարևան Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը որդեգրեցին տարածաշրջանին նոր դեր: Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններն էլ, որոնք հեռու են թվում, ևս կարող են ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա: Տարածաշրջանն ինքն իրեն սկսեց այլ կերպ ընդունել: Եթե ինձ հարցնեք, թե որն է տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը, ես կասեմ, որ դա նույնականացումն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 

Միջազգային հարթությունն էլ, ըստ պաշտպանության նախարարի, փոփոխությունների ենթարկվեց, մեծացավ Չինաստանի դերը, փոխվեցին ԱՄՆ վարչակարգը, ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները:

«Փոքր երկրներին նման իրավիճակում հեշտ չէ, որովհետև առաջանում են նոր մարտահրավերներ: Հայաստանն իր հետաքրքրությունները կառուցում է ոչ թե տարածաշրջանային, միջազգային խաղացողների շահերի հակադրությամբ, այլ՝ դրանց ընդհանրությունների համադրությամբ: Դա գուցե ավելի բարդ է, կարող է տպավորություն թողնել լղոզված չկողմնորոշվածության, բայց իրականում սա թույլ է տալիս աշխարհը չբաժանել սև ու սպիտակի, մենք կարծում ենք, որ 21-րդ դարը պետք է հագեցած լինի համագործակցության ներկապնակի մասով, պետք է ստեղծվեն համագործակցության լայն սահմաններ, որովհետև մարտահրավերները, որոնց առաջ մենք կանգնած ենք ավելի լայն են, քան առանձին պետությունները սահմանները»,- նշեց Վիգեն Սարգսյանը: 

Հայաստանի համար անվտանգության հասկացությունը, ըստ պաշտպանության նախարարի, կապված է ֆիզիկական գոյության հետ: «Հայաստանը շուրջ 29 տարի է ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական կոշտ ուժ և Հայաստանը ներգրավվեց հակամարտության մեջ՝ դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ չնայած սպառազինության այն տարբերություններին, որոնք մնացին ԽՍՀՄ փլուզումից հետո, չնայած մեծ տարբերության դեմոգրաֆիկ ցուցանիշներում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքն ու սահմանել պետության հստակ գործող մեխանիզմ՝ պարբերաբար անցկացնելով խորհրդարանական, նախագահական ընտրություններ, իսկ վերջերս՝ նաև սահմանադրական հանրաքվե: 

«Լեռնային Ղարաբաղը կարողացավ կառուցել տնտեսական զարգացման մեխանիզմ, որը դանդաղ, բայց վստահ է առաջ գնում, ժողովրդավարական ազատություններ, որոնք միանգամայն տարբերվում են նրանից, ինչ Ղարաբաղին ուզում են առաջարկել կամ փաթաթել հարևան Ադրբեջանից: Մենք ելնում ենք նրանից, որ ներկայիս իրավիճակի հիմքը շփման գծում 94թ.-ի Հրադադարի մասին միջազգային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները հարգելն է, որի համաձայն հակամարտության կողմերը պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել հիմնահարցը: Բայց ադրբեջանական կողմը, ցավոք, ամեն օր, այսօր էլ, խախտում է հրադադարի ռեժիմը դիվերսիոն հարձակումների, կրակոցների միջոցով: Հայաստանի Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված են համարժեք պատասխան տալ, որպեսզի «տաք գլուխները» հովացվեն, շեշտվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян