10 բյութի- հնարք՝ միշտ խնամված տեսք ունենալու համար
ФОТОԲոլոր աղջիկներն էլ ցանկանում են գեղեցիկ ու խնամված լինել։ Իրականում, այս ամենի համար պետք չէ շատ գումար վատնել, քանի որ այն, ինչ պետք է կա ձեռքի տակ։
Adme-ն գրում է, որ այս 10 խորամանկությունը կօգնեն ձեզ միշտ խնամված ու թարմ տեսք ունենալ։
1. Դեմքին թարմ տեսք հաղորդելու և ուռածությունը հեռացնելու համար օգտագործեք աղի լուծույթ։ Ջրի մեջ աղ լցրեք ու թրջեք սրբիչը։ Այն դեմքին պահեք 10 րոպե։
2. Շուրթերն ավելի գրավիչ դարձնելու համար օգտագործեք շուրթերը փափկացնող քսուքն ու ատամների խոզանակը։ Շուրթերը վիզուալ ավելի մեծ կերևան։
3. Դեմքի մաշկը մաքրելու ու այն փափկեցնելու համար օգտագործեք արևածաղկի ձեթ։
4. Անցանկալի ակնեներից ու հետքերից ազատվելու համար դրանց վրա կետային ձևով մեղր քսեք ու թողեք 15 րոպե։ Հետո լվացեք գոլ ջրով։
5. Ակնեներից ու անցանկալի հետքերից ազատվել կօգնեն նաև աչքերի կաթիլները։ Բամբակյա սկավառակը թրջեք աչքի կաթիլների մեջ ու 3-5 րոպեով դրեք սառնարան։ Այնուհետև դրեք այն ակնեի վրա։
6. Աչքերի դիմահարդարումը մաքրելու համար ապակե շշի մեջ 3:1 հարաբերությամբ ջուր և ձիթապտղի ձեթ լցրեք։ Մինչ օգտագործելը թափահարեք շիշը։
7. Անցանկալի մազերից ազատվելու համար խառնեք 1թ․գդալ սոդան ու աղացած վարսակը 1ճ․գդալ ջրի հետ։ Խառնեք մինչև թանձրանա, այնուհետև քսեք մաշկին ու պահեք 5 րոպե։ Լվացեք գոլ ջրով։
8. Աչքերի տակի սև հետքերից ազատվելու համար 1թ գդալ սոդան խառնեք գոլ ջրի կամ թեյի հետ։ Բամբակյա սկավառակը թաթախեք ստացված հեղուկի մեջ ու 10-15 րոպեով դրեք աչքի տակ։
9. Վարսերի դիմակ պատրաստելու համար պետք է բանան, ձու, 1ճ գդալ մեղր և 1/2 բաժակ մուգ գարեջուր։ Խառնեք ու քսեք վարսերին։ Թողեք մի քանի ժամով և լվացեք վարսերն առանց շամպունի։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը մեկ անգամ։
10. Երկար թարթիչներ ունենալու համար խառնեք 1/2թ․ գդալ կոկոսի և 2-4 կաթիլ լավանդայի յուղերը։ Քսեք ստացված լուծույթը թարթիչներին՝ արմատներից դեպի ծայրեր։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը մի քանի անգամ։