Բոատենգը նոյեմբերից ի վեր առաջին անգամ կարող է խաղալ Բավարիայի կազմում
СПОРТ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգը միանգամայն վերականգնվել է վնասվածքից հետո:
Ֆուտբոլիտսը վերջնական բուժզննում է անցել դեռ մեկ շաբաթ առաջ, բայց անցած տարվա աշնանից ի վեր առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա միայն այսօր՝ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Այնտրախտի» հետ տնային խաղում:
«Բոատենգը լիովին վերականգնվել է և լավ մարզավիճակում է: Նա «Այնտրախտի» հետ խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս չի գա, բայց ես ցանկանում եմ նրան փոխարինման մտցնել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Բոատենգը վերջին անգամ խաղադաշտտ է դուրս եկել նոյեմբերի 23-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ արտագնա խաղում (2:3) , իսկ դեկտեմբերի 20-ին պաշտպանը վիրահատության է ենթարկվել. վիրահատվել էր նրա կրծքի մկանների կապանը: Գերմանիայի առաջնությունում Բոատենգն ընդամենը 7 հանդիպման է մասնակցել՝ աչքի չընկնելով գոլով կամ արդյունավետ գործողություններով:
«Բավարիա»-«Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին: