Ամուսնու և դստեր հուզիչ անակնկալը Աննա Գևորգյանի 31–ամյակին
ФОТОՀաղորդավարուհի Աննա Գևորգյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Աննան բոլորել է 31 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Tert.em Life–ը ներկա է եղել Աննայի տարեդարձի խնջույքին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հուզիչ պահերը։
Հաղորդավարուհին նշեց, որ ամուսնու շնորհավորանքները սկսվում են մարտի 7-ից ու շարունակվում մինչև մարտի 11-ը, քանի որ տարեդարձը համընկնում է կանանց միամսյակի հետ։
Աննան մտադիր չի եղել նշելու ծնունդը, սակայն ծրագրերը փոխվել են։ «Ընկերուհիներիս մեծ մասն այժմ արտերկրում են, մի մասն էլ փոքր երեխաներ ունեն և չեն կարողանում ուշ ժամի երկար ժամանակով բացակայել տանից: Վլադի հետ որոշել էինք մեքենայով Բաթումի գնալ, երկու օր մնալ և նշել տարեդարձս, սակայն CosmoCity Armenia –ն որոշեց անակնկալ մատուցել ինձ և քաղաքի գեղեցիկ վայրերից մեկում էլ նշել տարեդարձս: Արդյունքում մնացինք Երևանում և փոքր, բայց շատ ջերմ միջավայրում աղջկական հավաքույթ արեցինք»,– պատմեց Աննան։
Աննայի տորթի վրա դրված էր 18՝ 31–ի փոխարեն։ Հաղորդավարուհին ասաց, որ իր տարիքից չի նեղվում։ «Նախապես գնել էի 31 թվերը, բայց ճանապարհին մտա, 8 գնեցի։ Մտածեցի, որ շատերի համար տարօրինակ կթվա, որ տարիքս նշում եմ, քանի որ ընկերուհիներիցս շատերը 25–ից հետո այլևս տարիք չեն նշում։ Օրվա ընթացքում էլ մի քանի մարդ զանգեց, շնորհավորեց 18–ամյակս, համընկավ։)»,– նշեց նա։
Հաղորդավարուհին հայտնեց, որ շատ լավ, բրենդային նվերներ է ստացել, սակայն իրեն ամենից շատ ուրախացրել է բոլոր այն մարդկանց ներկայությունը, ովքեր այդ պահին կողքին էին:
Երեկոյի գլխավոր անակնկալն Աննային մատուցել է ամուսինը. «Շատ հուզվեցի, երբ հենց տորթը կտրելու պահին ամուսինս ներս մտավ ավագ դստերս հետ, ով ինձ ծաղիկներ էր բերել: Դա աղջկական հավաքույթ էր, և բոլորովին անսպասելի ու շատ հուզիչ էր նրանց ներկայությունը»: