Դևիդ Բեքհեմը հպարտանում է իր կնոջով (լուսանկարներ)
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Օրերս Նյու Յորքում տեղի է ունեցել Social Good Summit գագաթնաժողովը, որտեղ քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ աղքատությունը, մի շարք վտանգավոր հիվանդություններ, պատերազմները:
Այս գագաթնաժողովին ներկա էին մի շարք ազդեցիկ մարդիկ, որոնց շարքում էին Վիկտորիա Բեքհեմը, Հորդանանի թագուհի Ռանիան, դերասանուհի Էշլի Ջանդը, Էդրին Գրենիեն և այլք:
Գագաթնաժողովին ելույթով է հանդես եկել Վիկտորիա Բեքհեմը: Այդ առթիվ հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը սոցցանցի իր էջում մեկնաբանություն է գրել:
«Հպարտանում եմ իմ կնոջով: Այսօր նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում: Հզոր ելույթ՝ հզոր կանանց ներկայությամբ: Վիկտորիա Բեքհեմը բարձրաձայնել է ՁԻԱՀ-ի խնդրի մասին»,- ահա նման գրառում Դևիդ Բեքհեմի կողմից:
.jpg)
.jpg)
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



