Երեխաներին պետք չէ «սմարթֆոնային դաստիարակություն» տալ
ФОТОԳիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխաներն ուշ են սկսում խոսել ժամանակակից սարքերի պատճառով:
Գիտնականները ներմուծել են նոր տերմին՝ «սմարթֆոնային դաստիարակություն»: Խոսքը այն ծնողների մասին է, ովքեր իրենց երեխաներին սմարթֆոնների և պլանշետների հետ ծանոթացնում են մինչ նրանց խոսելը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 0-3 տարեկան երեխաների մոտ, որոնք սենսորային էկրաններ ունեցող սարքերով խաղեր են խաղացել, խոսքային հմտությունների զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Այսինքն՝ նրանք ուշ են սկսել խոսել և ավելի քիչ բառեր են իմացել, քան իրենց հասակակիցները, ովքեր դեռևս չեն օգտվել սարքերից:
Պարզվել է նաև, որ վիրտուալ խաղերը երեխաներին որևէ օգուտ չեն տալիս, թեև ծնողների 60 %-ը վստահ էին, թե դրանք օգնում են իրենց երեխաների զարգացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: