«Թող ծնողը երբեք չհրաժարվի զավակից». Լիանա Զուրաբյանն այցելել է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն
ОБЩЕСТВОԱսմունքող Լիանա Զուրաբյանը երեկ եղել է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ բերեգործական նպատակներով:
«Սա մեր առաջին այցելությունը չէ մանկատուն: Ես իմ սաների հետ բազմիցս եղել եմ մանկատներում ու ծերանոցներում` տանելով նրանց քաղցրավենիք, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ»,- Past.am-ի հետ զրույցում նշեց Լիանան:



Լիանայի խոսքով՝ այցերի ընթացքում իրենք փորձում են նաև մանուկներին կտրել ամենօրյա միապաղաղ առօրյայից՝ նրանց համար ասմունքելով ու ներկայացումներ բեմադրելով.
«Հասարակության ուշադրությունը պետք է միշտ կենտրոնված լինի հատկապես նմանատիպ կառույցների վրա, քանի որ մանուկներն ու ծերերը այսօր ամենաշատը կարիք ունեն հոգատարության և խնամքի»,- նշում է Լիանան՝ համոզված, որ այդպես պետք է վարվեն նաև ղեկավարությունն ու ԱԺ պատգամավորները:



Զրույցի ավարտին Լիանան հավելեց.
«Հուզմունք ու սրտի դող կար մեր ներսում... Սուրբ Սարգիս Եկեղեցում հատուկ խնդրանքով դիմեցի ինձ միշտ օգնօղ Աստծուն, որ ծնողը երբեք չհրաժարվի զավակից»:

1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



