Ռոնալդուն երկվորյակների հայր կդառնա
СПОРТՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրումներ են սպասվում: ԱՄՆ-ում բնակվող սուրոգաթ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունենալու է երկվորյակ, հաղորդում է The Sun-ը:
Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ծնվելուց հետո երկվորյակներին տեղափոխելու են 32-ամյա ֆուտբոլիստի՝ Մադրիդի մոտ գտնվող առանձնատունը:
«Կրիշտիանուն շատ է սպասում ընտանիքի համալրմանը: Նա փորձում է թաքցնել իր անձնական կյանքը, բայց իր մտերիմներին պատմել է, որ երկվորյակները շուտով ծնվելու են»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է սուրոգաթ մորից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



