Վարդան Օսկանյան. Ո՛չ ես, ո՛չ Օհանյանն ու Րաֆֆին անազնիվ փող չենք կուտակել
ПОЛИТИКА«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները անազնիվ փողեր չեն կուտակել եւ իրենց երեխաներին չեն տեղավորել տաքուկ պաշտոնների: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը, որը դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղում է:
«Ինչ-որ մեկը հայտարարում է, որ դաշինքի երեք առաջին դեմքերը չմոռանան իրենց, երբ պաշտոններ էին զբաղեցնում: Ոչ մի նման բան: Մենք մեզ համար հողեր չենք յուրացրել եւ առանձնատներ չենք կառուցել: Մենք մեր երեխաներին չենք տեղավորել հարմարավետ պաշտոնների, եւ մեզ մենաշնորհ չենք առանձնացրել: Մենք պետությանն ենք ծառայել եւ կշարունակենք ծառայել»,- հայտարարեց Օսկանյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



