Մակրոնը եւ Լը Պենը դեմ են Ֆրանսիայում թուրք քաղաքական գործիչների հանրահավաքների անցկացմանը
МЕЖДУНАРОДНОЕ «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Լը Պենը հանդես Է եկել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում:
«Ինչու՞ պետք Է մենք մեր երկրում հանդուրժենք այն, ինչից հրաժարվում են մյուս ժողովրդավարական երկրները: Ո՛չ թուրքական ընտրարշավին Ֆրանսիայում»,- հայտարարել Է Լը Պենը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ցանկություն Է հայտնել, որ Եվրամիության անդամ երկրները միասնական դիրքորոշում ունենան իրենց տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների արգելման հարցում: Նա նաեւ գերադասել Է, որ Եվրամիությունը որոշի ամենուրեք արգելել նմանօրինակ ելույթները:
Մարտի 12-ին հայտնի Է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են հանրահավաքի անցկացումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլիի մասնակցությամբ: Հանդիպումը տեղի Է ունեցել Մեցում եւ հավաքել Է շուրջ հազար մարդ: Այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են միջոցառումը երկրի տարածքում, քննադատության տարափ Է հարուցել ֆրանսիական աջ ընդդիմության կողմից: Մասնավորապես, այն կարծիքն Է հայտնվել, որ այս կերպ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը խախտել Է եվրոպական համերաշխության սկզբունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



