Դաջվածքներ, որ չկարողացան փրկել ընտանիքը․ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը բաժանումից 1 ամիս առաջ «կապվել» են դաջվածքներով
ФОТОԴերասանուհի Անջելինա Ջոլին դեռ փոքր տարիքից սիրել է դաջվածքները։ Սկսած դեռահասությունից՝ նա ակտիվորեն նկարազարդել է իր մարմինն ու այժմ մոտավորապես 15 դաջվածք ունի։
DailyMail-ը գրում է, որ այժմ հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է դերասանուհին դաջվածքներ անում Կամբոջայում։ Նրա դաջվածքներն արել է թայլանդցի նախկին վանական Աջարն Նու Կենպայեն։ Հիշեցնենք, որ այդ շրջանում Կամբոջայում էր նաև դերասանուհու արդեն նախկին ամուսին, դերասան Բրեդ Փիթը։ Կենպայեին Բանգկոկից Կամբոջա էին բերել՝ աստղային նախկին ամուսինների խնդրանքով։
2016 թվականին փետրվարին դերասանուհին հանդիպել է տատու-վարպետի հետ, որպեսզի ևս 3 դաջվածք անի։ Այս դաջվածքները երկրաչափական նշանների հիմքեր ունեն և սիմվոլիկ նշանակություն դերասանուհու համար։ Այդ անգամ տատու-վարպետն օգտագործել է դաջվածք անելու հին մեթոդը՝ դաջվածքն արել է հատուկ գործիքի միջոցով, ինչն ավելի ցավոտ մեթոդ է, սակայն ավելի ընդունելի Անջելինայի համար։
Բերդ Փիթը ևս այս շրջանում դաջվածք է արել։ Աղբյուրը հայտնում է, որ դաջվածքներ անելու այս գաղափարն Անջելինայինն էր։ Նա ցանկանում էր, որ այդ դաջվածքները հավերժ կապեն իրեն ու ամուսնուն, սակայն մեկ ամիս հետո՝ սեպտեմբերին, Անջելինան ապահարզան պահանջեց։ Նոր դաջվածքները դեռ դերասանուհու մեջքին են։
Հիշեցնենք, որ տատու-վարպետ առաջին անգամ չէ, որ աշխատում էր դերասանուհու հետ։ 2003 և 2004 թվականներին նա վագր է դաջել դերասանուհու թիակին։ Նրա հետ են աշխատել նաև այնպիսի աստղեր, ինչպիսին են մոդել Կարա Դելևինը և դերասանուհի Միշել Ռոդրիգեսը։