Կինն ամուսնու թաղմանը արցունքն աչքերին նրան շշնջաց, որ հղի է. բայց նա դեռ չգիտեր՝ ինչ է սպասվում իրեն 25 շաբաթ անց
ФОТОՔորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, 2016 թ. փետրվարին մահացավ դժբախտ պատահարից՝ բեռնատարի տակ ընկնելով:
Զույգը հիասքանչ փոքրիկ ունի՝ Ռեգանը:Ամուսնու մահից ոչ շատ առաջ զույգը որոշեց, որ ավելի շատ երեխա է ուզում ունենալ: Այդ առավոտ, երբ ամուսինը մահացավ, նրանք նույնիսկ հղիության թեստ հասցրին անել:
Բայց արդյունքը բացասական էր:
Ողբերգությունից մի քանի օր անց Քորթնին ևս մեկ թեստ արեց, պարզվեց՝ հղի է:
Ամուսնու հուղարկավորության ժամանակ նրան հրաժեշտ տալիս Քորթնին արցունքն աչքերին շշնջաց. «Թանկագինս, մենք երեխա ենք ունենալու…»,- և փակեց դագաղի կափարիչը:
Մեկ ամիս անց կնոջը սկսեցին բավական տարօրինակ ցավեր տանջել: Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում և վախենում էր երեխային կորցնելուց:
Բժշկի գնալով՝ նա պարզեց, որ իր սրտի տակ 3 սիրտ է բաբախում՝ 2 տղայի և 1 աղջկա:
Բայց հղիության 25-րդ շաբաթում բժիշկն ասաց, որ փոքրիկներից մեկը մահացել է արգանդում: Սակայն մյուս երկու երեխաները առողջ ծնվեցին:
Սովորաբար եռյակին որոշ ժամանակ պահում են հիվանդանոցում, բայց այս դեպքում անհրաժեշտություն չեղավ: Նորածին տղային Քորթնին անվանեց Մայլս, աղջկան՝ Հարփեր:
Փոքրիկները սեպտեմբերի 21-ին են ծնվել: