«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ». Անգլիայի գավաթի խաղարկություն
СПОРТՖուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ստենֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Չելսիի» հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղին չեն մասնակցի Ուեյն Ռունին, Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդը: Ժոզե Մոուրինյոն հետևյալ հայտացուցակն է ներկայացրել այդ խաղի համար. դարպասապահներ՝ Դե Խեա, Ռոմերո, պաշտպաններ՝ Հենդերսոն, Վալենսիա, Դարմիան, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Բայի, Սմոլինգ, Բլինդ, Ռոխո, Շոու, կիսապաշտպաններ՝ Քերիկ, Ֆելայինի, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Յանգ, Մխիթարյան, Մատա:
«Կարմիր սատանաներն» այս խաղին կմասնակցեն առանց նոմինալ հարձակվողի:
Հանդիպումը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



