Հայկական շոուբիզնեսի գործընկեր-ամուսինները (ֆոտոշարք)
ФОТОPast.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայկական շոուբիզնեսի աստղային զույգերին, ովքեր բացի ամուսիններ լինելուց, նաև գործընկերներ են:
Աստղիկ Ալավերդյան և Նարբե Պողոսյան
Այս գեղեցիկ զույգի հարաբերությունները սկսվեցին հեռուստատեսությունում համատեղ աշխատանքից, իսկ այժմ նրանք ունեն ընկերություն, որը զբաղվում է հարսանիքներ կազմակերպելով, ինչպես նաև հագուստի խանութի ցանց:
Մանո Գրիգորյան և Սարգիս Գրիգորյան
Դերասանական այս գեղեցիկ զույգը հիմնել է համատեղ բիզնես, և նրանք զբաղվում են միջոցառումների, հարսանիքների կազմակերպմամբ:
Մայա Պողոսյան և Ավետիս Խախամյան
Շքեղ այս զույգը ունի համատեղ ինչպես ամսագրային, այնպես էլ սրճարանային ցանցերի բիզնես:
Լիլիթ և Ալեքսանդր Բաբասյաններ
Զույգը զբաղվում է ռեստորանային բիզնեսով, բար-ռեստորան ունի:
Հռիփսիմե Ելինյան և Գրիգոր Դանիելյան
Հայտնի և գեղեցիկ զույգը վերջերս դպրոց է հիմնադրել, որտեղ պատանիներին սովորեցնում են երգ, պար, դերասանական արվեստ:
Լիլիթ Մուրադյան և Վահե Խանամիրյան
Լիլիթ և Վահե զույգը հայկական հեռուսաեթերի ամենագեղեցիկ զույգերից է: Նրանք Հանրային հեռուստաընկերությամբ միասին վարում են «Եթե բոլորը» հաղորդումը:
Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան
Հայ թատրոնի ամենաինքատիպ և գեղեցիկ զույգերից մեկը, ովքեր իրենց կերտած կերպարներում նույնպես շատ հաճախ հանդես են գալիս որպես կողակիցներ:
Յանա Դանիելյան և Սուրեն Փահլևանյան
Հանդիպելով աշխատանքային միջավայրում` նրանց գործընկերային հարաբերությունները վերաճեցին սիրո և դարձան ամուր ընտանիքի հիմք:
Լիդիա Գրիգորյան և Գագիկ Մկրտչյան
Ինքնատիպ և շատ գեղեցիկ այս զույգը հայկական շոուբիզնեսի ամենահայտնի դաջվածք անող զույգն է, բացի այդ նրանք երկուսով աշխատում են թատրոնում:
Լիլիթ Հովհաննիսյան և Վահրամ Պետրոսյան
Այս հայտնի և գեղեցիկ զույգին միավորեց երգը, և այժմ էլ Վահրամը Լիլիթի երգերի հիմնական հեղինակն է և պրոդյուսերը: