Կնոջ կազմվածքից է կախված ապագա երեխայի ինտելեկտը
ФОТОՊարզվում է՝ մոր ազդրերի ճարպային նստվածքները պտղի ուղեղի զարգացման ժամանակ օգտագործվում են որպես սննդանյութերի աղբյուր:
Գերմանացի գիտնականները պարզել են, որ կանանց ազդրերում եւ հետույքներում գտնվող ճարպային նստվածքների քանակն ուղղակիորեն կապված է երեխայի ինտելեկտուալ զարգացման եւ նրա ապրելու շանսերի հետ: Այդ գոտիներում կարելի է նյարդային համակարգի եւ ուղեղի ձեւավորման համար օգտագործվող օգտակար թթու գտնել: Մասնագետները բացատրել են, որ պտղի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ թթվի մոտ 80%-ը փոխանցվում է մոր ճարպային նստվածքներից:
Նրա խոսքով, դա նաեւ բացատրում է այն, թե ինչու են տղամարդիկ էվոլյուցիոն տեսանկյունից նախընտրությունը տալիս փարթամ մարմնով կանանց: Կաթնասունների մեծամասնության մարմնում պարունակվում է մոտավորապես 5-10% ճարպ, իսկ կնոջ մոտ ճարպի ծավալը հասնում է մինչեւ 30%-ի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: