Արտաշես Մխիթարյանն առաջին անգամ խոսում է կնոջ ու ապագա փոքրիկի մասին (բացառիկ լուսանկար)
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերային շատերի համար անակնկալ էր դերասան Արտաշես Մխիթարյանին տեսնել կնոջ հետ: Դերասանի ամուսնության մասին քչերը գիտեին, իսկ գաղտնիության մասին եւ ոչ միայն Արտաշեսն առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
«Արդեն յոթ ամիս է, ինչ ամուսնացած եմ: Ինչ վերաբերվում է գաղտնիությանը, պետք է ասեմ, որ ինքս այդ մասով հատուկ քայլերի չեմ գնացել, թեեւ իսկապես չեմ սիրում, երբ անձնականս շատ է քննարկվում: Նախորդ տարի օգոստոսին կայացավ մեր հարսանիքը, ընդ որում՝ կայացավ հայկական ավանդական կանոններով, եղել է հարսանեկան արարողություն եւ այլն, այսինքն՝ գաղտնի ամուսնություն չի եղել, պարզապես այդ ամենը համընկավ արձակուրդների շրջանի հետ ու ներկաներն էլ միայն մտերիմներն էին: Իրականում սա ոչ թե գաղտնիություն է, այլ բնավորություն: Կարծում եմ, երբ հանրային մարդ ես ու քո մասին առանց այն էլ կարող են շատ խոսել, պետք է ընտանիքը մնա իր տեղում եւ միայն քոնը լինի, չենթարկվի հանրային քննարկման»,- նշեց Արտաշեսը:
Ի դեպ՝ Արտաշես Մխիթարյանի հետ կապված բարի լուրերը կրկնակի են.
«Մենք արդեն բալիկի ենք սպասում, նա կծնվի ամռան երկրորդ ամսին: Իհարկե, սեռը գիտենք, բայց չեմ ցանականա նաեւ այդ մասին խոսել: Գերադասում եմ, որ Աստծո կամոք նրա ծնվելուց հետո նա անձամբ որոշի ցանկո՞ւմ է իր մասին խոսեն, թե՝ ոչ»,- հավելեց նա:
Դերասանը հրաժարվեց խոսել նաեւ կնոջ մասնագիտության մասին՝ նշելով, որ ապագայում գուցե կինն անձամբ ցանկանա պատմել իր մասին:
«Կինս մեր ոլորտից չէ, նա այն մարդն է, ում սիրում եմ»,- հարցին, թե ով է նա, ժպիտով պատասխանեց Արտաշես Մխիթարյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



