Բազուկը որպես «սուպեր» մթերք
ФОТОԼոնդոնի համալսարանի գիտնականները բազմաթիվ փորձերից հետո ապացուցեցին, որ բազուկի հյութն իջեցնում է արյան ճնշումը: Քանի որ խնդիրը հրատապ է եվրոպական բոլոր երկրների համար, ավագ խոհարարները, բլոգերները, սննդաբանները սկսեցին բազուկով հետաքրքիր բաղադրատոմսեր մշակել:
Բազուկը խորհուրդ է տրվում ինչպես կարտոֆիլի փոխարեն, այնպես էլ որպես էժան և օգտակար մթերք: Աճող պահանջարկին զուգահեռ՝ Մեծ Բրիտանիայի խանութներում հայտնվել են բազուկից պատրաստված շատ ուտելիքներ և ըմպելիքներ:
Բազուկը, որի կալորիականությունն ընդամենը 40 կկալ է 100 գրամում կարևոր տեղ է զբաղեցնում դիետիկ սննդակարգում: Այն հագեցնում է քաղցը, միևնույն ժամանակ՝ ցածր կալորիականության շնորհիվ չնպաստելով ճարպակալմանը:
Բազուկի օգտագործումը հատկապես ցուցված է հղի կանանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: