Բրիտանացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեին
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ Է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky news բրիտանական հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական հարցման արդյունքներին:
Դրանց համաձայն, երկրորդ հանրաքվեի հեռանկարին բացասաբար Է վերաբերվել հարցվածների 65 տոկոսը, դրականորեն՝ 30 տոկոսը, եւս 5 տոկոսը չեն կարողացել միանշանակ պատասխան տալ:
Հեռուստաալիքի հետազոտական ծառայությունը հրապարակել Է նաեւ հարցման արդյունքները շոտլանդացիների շրջանում, որտեղ հանրաքվեի «դեմ» եւ «կողմ» ձայները բաժանվել են 53 տոկոս առ 46 տոկոս հարաբերակցությամբ, եւս 1 տոկոսը չի կողմնորոշվել:
Հարցումն այս տարվա մարտի 13-ին սմս-հաղորդագրությունների միջոցով անցկացվել Է հեռուստաալիքի 1203 դիտողների շրջանում:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նախօրյակին հայտարարել Է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել «Brexit»-ին եւ ցանկանում Է մնալ Եվրամիության կազմում:
Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել Է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:
Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել Էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել Է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել Է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:
Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



