Ուղեղի աշխատանքը և հիշողությունը բարելավող միջոց
ФОТОԳիտնականները բացահայտել են, որ 8 շաբաթվա ընթացքում մեդիտացիա կատարելը դրականորեն է անդրադառնում ուղեղի այն նյութի վրա, որը բարելավում է մարդու հիշողությունը, օգնելով նրան դիմակայել սթրեսին, լավացնել ինքնազգացողությունը:
Գիտնականների հետազոտությանը 16 մարդ է մասնակցել, որոնք 8 շաբաթվա ընթացքում հատուկ մշակված ծրագրով մեդիտացիա են արել: Կամավորներն ամեն շաբաթ պարապմունքների են հաճախել, որտեղ նրանց մեդիտացիա են սովորեցրել, որի հիմնական նպատակը սեփական զգացողությունների, զգացմունքների եւ մտքերի գիտակցումն է:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ 8 շաբաթվա ընթացքում նրանց գիտակցության մակարդակը բարձրացել է, իսկ հիպոկամպում՝ հիշողության եւ ուսման համար պատասխանատու ուղեղի հատվածում եւ ինքնագիտակցության, կարեկցության եւ ինքնավերլուծության հետ կապված ուղեղի կառուցվածքներում ավելացել է այդ նյութի խտությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: