Խնձորը մարսողության կարգավորման դարման
ФОТОԽնձորն իր մեջ այնպիսի նյութեր է պարունակում, որոնք կարգավորում են աղիների և լյարդի գործունեությունը։ Նման եզրակացության են հանգել գիտնականները:
Կատարված հետազոտության համաձայն՝ խնձորի պարբերաբար օգտագործումը կարող է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ազատել փորկապությունից, լավացնել ախորժակը և նվազեցնել լեղապարկի քարային հիվանդությունները:

Խնձորում պարունակվող քլորոգենային թթուն կարգավորում է լյարդի աշխատանքը։ Գինու, կիտրոնի և խնձորի թթուները դադարեցնում են փտման գործընթացն աղիներում, իսկ պեկտինն օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղներն ու թունավոր նյութերը:

Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան` ուտելուց 20 րոպե առաջ, 1-2 խնձոր ուտել կամ ըմպել խնձորի թարմ քամած հյութ:
Նյութը հրապարկման պատրաստեց Past.am-ը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



