Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ, վախենում եմ՝ Աստված հոգիս չառած, խելքս առնի. Դավիթ Հակոբյան
ФОТОAysor.am-ը գրում է
Լինի գործնական, թե անձնական առումով, կան հանդիպումներ, մարդիկ, ովքեր այնքան վառ են, խոսուն, որ նրանց կարող ես լսել լռելյայն, առանց ընդհատելու: Կլանել ու հետագայում վերհիշել ամեն մի շարժում, արտահայտություն, դիմախաղ…
ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, մանկավարժ Դավիթ Հակոբյանին հանդիպեցինք Թատերական ինստիտուտում գտնվող դերասանական սենյակներից մեկում: Իր էմոնցիոնալ կերպարներով մշտապես աչքի ընկնող արտիստը խորագետ ու ազդեցիկ է նաև կյանքում: Զրույցի ընթացքում պարզ ու շիտակ է, առանց արտիստիզմի: Միակ վատ սովորությունը, որն աչքիցս չվրիպեց, առանց դադարի միմյանց հաջորդող ծխախոտի վառվող գլանակներն էին…
- Պարոն Հակոբյան, հեռուստադիտողը սիրում է Ձեզ անընդհատ էկրաններին տեսնել: Կա՞ նոր նախագիծ, որի միջոցով շուտով կհանդիպենք:
- Այժմ նկարահանվում եմ Շանթ հեռուստաընկության «Օտարը» սերիալում, որը տեղական արտադրության է… Մոտ օրերս կսկսեմ համագործակցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Մի քանի դերերով հրավիրված եմ: Իհարկե, ոչ համատարած, բայց աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ որևէ թատրոնի դերասանի այլ թատրոնի ներկայացման մեջ հանդես գալու հրավեր են անում: Դպրոցական էի, շատ լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին Գուրգեն Ջանիբեկյանը, լինելով Սունդուկյան թատրոնի հզոր դեմքերից մեկը, Դրամատիկ թատրոնում Հրաչյա Ղափլանյանի բեմադրությամբ խաղաց Հայր Տոնապետ ներկայացման մեջ…
Շարունակությունը՝ այստեղ