Բջջային հեռախոսների ազդեցությունը տղամարդկանց սեռական առողջության վրա
ФОТОԱշխարհի տարբեր ծայրերից գիտնականները շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք բջջային հեռախոսը գրպանում կրելու սովորությունը ռիսկային է համարվում տղամարդկանց ինտիմ կյանքի համար:

Ավստրիացի և եգիպտացի գիտնականների վերջին եզրակացությունների համաձայն՝ բջջային հեռախոսի ամենօրյա ազդեցությունը էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի է հանգեցնում:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են տղամարդկանց 2 խմբի: Հետազոտությունը տևել է 6 տարի: Առաջին խմբից 20 տղամարդ ունեցել է էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիր, իսկ երկրորդ խմբից 10 տղամարդ ինտիմ ոլորտում որևէ խնդիր չի ունեցել:

Մասնակիցներից յուրաքանչյուրը հարցաշար է լրացրել բջջայինների՝ գրպանում ամենօրյա կրելու մասին: Այն մասնակիցները, ովքեր խնդիր են ունեցել, հեռախոսը ձեռքին կամ գրպանում են պահել օրական 4.5 ժամ, իսկ մյուս խմբի տղամարդիկ՝ 1.5 ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



