ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ
МЕЖДУНАРОДНОЕ Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Օրինագիծը, որն ընդունվել Է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես եւ ասվում Էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին»,-ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտեւեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող Է լքել 2019 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել Է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների: Ավելի վաղ օրինագծին հավանություն Է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



