Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր. Գոռ Հարությունյանն էկրանային լռության ու ամուսնության մասին

ФОТО
Life.panoarama.am-ը գրում է.
 
Երգիչ Գոռ Հարությունյանը Life.panoarama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Գոռի հետ խոսել ենք ոչ միայն էկրանային լռության, այլեւ կնոջ ու նորակազմ ընտանիքի մասին:
 
Գոռը շարունակում է  երգել երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ է կապված էկրանային լռությունն ու ե՞րբ նոր աշխատանք կտեսնենք, երգիչը պատասխանեց.
 
«Էկրանային լռությունս ավելի շատ կապված է միջոցների բացակայության հետ: Ինքս տեսակով այնպիսնն եմ, որ հավատարիմ եմ սկզբունքներիս ու գաղափարներիս: Պետք է նկատեմ, որ լռությունս երկար չի տեւի, արդեն իսկ այս պահին աշխատում եմ իմ նոր երկու երգերի վրա, որոնց հեղինակը Րաֆֆի Ալթունայնն է: Հավանաբար՝ մինչ ամառ տեսահոլովակ կենրկայացնեմ: Այնպես որ, աշխատանքս էկրաններով դեռ չի երեւում, բայց անգործ չեմ»:
 

 
Մեր նկատառամանը, թե արդյոք դժվար է մեր երկրում կայանալ՝ որպես երգիչ, նշեց.
 
«Եթե մի քիչ կամքից թույլ լինես,  այսպես ասած, տղավարի քեզ չպահես, գուցե լավ առաջ գնաս: Իմ տեսակով այնպիսին են, որ չեմ սիրում մարդկանց քծնել, խնդրել, կապիկություն անել, որ ինձ սիրեն կամ հարգեն: Եթե ես պետք չեմ ինչ-որ մեկին, ուրեմն երբեք նրան չեմ խնդրի, որ ինձ հետ աշխատի: Ես երբեք իմ հագուստը, խոսալաձեւն ու մազերը չեմ փոխի, միայն նրա համար, որ շատ երեւամ էկրաններին: Ես կմնամ այնպիսին, ինչպիսին կամ, Աստված մեծ է, հատատ այսպես ավելի լավ կլինի»:
 
«Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Գոռն այս պահին այնքան էլ մեծ ցանկություն չունի կրկին որպես դերասան ներկայանալու.
 
«Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե չմերժեմ: Առհասարակ՝ այդ ուղղությամբ այնքան էլ չեմ մտածում, քանի որ նպատակներս ավելի շատ երգի հետ են կապված, ի վերջո, ես երգիչ եմ, այլ ոչ դերասան: Գրեթե չորս տարի խաղացել եմ մի սերիալում, որն ինձ մեծ ճանաչում բերեց, շատերը մինչ այսօր գիտեն, թե անունս Վարուժ է: Այսինքն՝ ճանաչման կարիք էլ չունեմ, ուստի նոր կերպար ու նոր անուն այնքան էլ չեմ ուզում ձեռք բերել»,- հավելեց նա:
 
Գոռ Հարությունյանը վերջերս բոլորից գաղտնի ամուսնացավ: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված իր կյանքում այդ կարեւոր իրադարձության գաղտնիությունը, պատասխանեց.
 
«Ես ամուսնացա ու աշխարհի ամենաերջնիկը դարձա:  Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված գաղտնիությունը, ասեմ, որ շատ երկար եմ մտածել ամուսնությունից առաջ, իսկ, երբ գտա նրան, ում հետ երջանիկ էի, չցանկացա հանրայնացնել, խոսել: Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր: Հիմա ես արդեն ամուսնացած եմ, կինս հրաշալի մարդ է. տղամարդը երջանիկ է, երբ իր կողքին ապրում է դաստիարակված, շնորքով ու տան աղջիկ, ով իրեն անընդհատ բարձրացնում է ու մի վայրկյան չի թողնում, որ ներքեւում հայտնվի, եւ դա անում է շատ սիրելուց ու հարգելուց դրդված»:
 

 
Հետաքրքրվելով, թե երգչի նորաստեղծ ընտանիքում համալրում դեռ չի՞ սպասվում,  նկատեց.
 
«Իհարկե, մենք շատ ենք սպասում այդ օրվան, Աստված առաջ՝ մենք կզգանք այդ երջանկությունը: Պարզապես հիմա որոշ անկատար հարցեր կան, որոնք պետք է լուծել ու բարեկեցիկ կյանք ապահովել մեր ապագա երեխայի համար»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине