Պուտինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան. Ուշակով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով (հունիսի 12-13) մեկնում է Բաքու, որտեղ մասնավորապես մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և հավանաբար կհանդիպի ՄՕԿ-ի ղեկավարի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով՝ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հետ:
Եվրոպական խաղերի բացումը տեղի կունենա այսօր երեկոյան: Ուշակովի խոսքերով՝ Պուտինն Ալիևի հետ կհանդիպի վաղը. «Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև քաղաքական հարցեր և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»:
Ուշակովը հավելել է, որ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



