Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ գործ ուներ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Ջրառատի միջադեպի կիզակետում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ջրառատում երեկ շարունակված միջադեպի ու դրա պատճառների առթիվ: Ինչպես հայտնի է, երեկ շարունակվել է ՕՐՕ–ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև միջադեպը՝ վերածվելով արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ–ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ երեկ Ջրառատում ավտոմատից կրակած անձը բերման է ենթարկվել, որը նույն գյուղի բնակիչ, 35–ամյա Տ. Սարգսյանն է: Մինչդեռ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ինքնաձիգից կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը: Իսկ Ջրառատի գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ տղան է, և գյուղացիների խոսքերով, նրա ջանքերով է գյուղապետ ընտրվել:

«Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ–ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը: Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է իր «Մակարով» ատրճանակից:

Երեկ տեսանյութ հրապարակվեց, որից երևում է, որ միջադեպին մասնակցել է նաև անձամբ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին «Փաստին» պարզաբանել, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը հայտնվել միջադեպի կիզակետում:

Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից:

«Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկվա միջադեպից հետո Մոսկվայից Հայաստան են գալիս Հակոբ Մելքոնյանի բարեկամները, ով էլ երեկվա միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ինքնաձիգից:

Ինչպես պատմեց ՕՐՕ–ի կողմնակիցների պաշտպան, փաստաբան Կարեն Մեջլումյանը, ըստ գյուղացիների, 17–ամյա Արայիկ Մելքոնյանին, ով Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է, դպրոցից գալիս հայհոյել են: «Դրանից հետո Հակոբը գնացել է պարզելու՝ ինչու են հայհոյել պատանուն, կրակողները գյուղապետարանից են դուրս եկել կարծես: Ոնց որ թե ուզել են ավտոմատով կրակել Հակոբի վրա, երեխան քաշել է ավտոմատից, էդ ժամանակ լոմով խփել են, երեխայի ձեռքը կոտրել»,–ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հավանաբար դրանից հետո կրակել են Հակոբի վրա ու դանակահարել մեկ այլ համագյուղացու:

«Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Ջրառատից հիվանդանոց տեղափոխված 17–ամյա Արայիկ Մելքոնյանը արմունկի կոտրվածք ունի, 26–ամյա Հակոբ Մելքոնյանը ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք՝ առանց ոսկորների կոտրվածքի և ունի քունքոսկրի պատռված վերք: 73–ամյա Մելիք Մելիքյանը աջ և ձախ նստատեղերի կտրող–ծակող գործիքով վնասվածքներ ունի: «Այս պահին երկուսը վերակենդանացման բաժնում են, ստանում են վիրաբուժական մշակում և, կարծում եմ, դրանից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ: Պատանին հիվանդասենյակում է»,–ասաց տնօրենը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 13։30–14:00–ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112–րդ, 258–րդ և 235–րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ–որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской Федерации