Լոնդոնում բացվում Է Միքելանջելոյի եւ Սեբաստիանոյի համատեղ աշխատանքին նվիրված ցուցահանդեսը
ОБЩЕСТВО«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում Է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում Է Լոնդոնի Ազգային պատկերասրահում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա նկարիչների համատեղ աշխատանքի առաջին ցուցահանդեսն Է, որոնց, թվում Է, ոչինչ չԷր կապում: Նշանավոր Միքելանջելո Բուոնարոտին եւ համեմատաբար քիչ հայտնի Սեբաստիանո դել Պիեմբոն պատկանում Էին տարբեր նկարչական դպրոցների, մեկը՝ ֆլորենտական, մյուսը՝ վենետիկյան: Սկզբում նրանք «ընկերություն Էին անում» Միքելանջելոյի գլխավոր մրցակցի՝ Ռաֆայել Սանտիի դեմ, բայց հետո սկսեցին իսկական ընկերություն անել»,- մամուլի աշխատակիցների համար կազմակերպված ցուցադրությանը պատմել Է ցուցահանդեսի կազմակերպիչ Մատիաս Վայվելը:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 ցուցանմուշ՝ նկարիչների համատեղ արված նկարները, գործեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի կողմից արվել են առանձին, նկարներ, նամակներ եւ քանդակներ:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 25-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



