Շաքարի վնասակար հատկությունները
ФОТОՄասնագետները հանգել են այն եզրակացության, որ սննդում առկա շաքարն ավելի շատ է քայքայում մարդու օրգանիզմը, քան սննդի աղը, հայտնում է The Independent-ը:
Մասնագետներն այս եզրահանգմանն են եկել հետազոտության հիման վրա: Հետազոտության հեղինակների կարծիքով` շաքարի չափազանց շատ օգտագործումը, որը հավասար է օրական մի քանի տասնյակ թեյի գդալին, սպառնում է հիպերտոնիկ և սրտի մի քանի լուրջ հիվանդությունների, մինչդեռ աղի օգտագործումը օրական 3-6 գրամի չափով օպտիմալ է համարվում առողջության համար, իսկ 3 գրամից քիչ քանակությամբը` վնասակար:
Զարգացած երկրներում աիրտ-անոթային հիվանդությունները վաղաժամ մահվան հիմնական պատճառ են, և վտանգի կարևոր գործոն է համարվում արյան բարձր ճնշումը:
Գիտնականները նշում են, որ օրական 74 գրամ ֆրուկտոզայի կիրառումը 30 տոկոսով մեծացնում է 140/90-ից բարձր արյան ճնշման վտանգը և 77 տոկոսով մեծացնում է 160/100-ից բարձր ճնշման վտանգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: