Օրական 44 գրամ ընկույզ ուտելու օգտակարությունը
ФОТОՀունական ընկույզը, նուշը, բրազիլական ընկույզը, պնդուկը, պեկան ընկույզները, սոճու ընկույզները և պիստակը հարուստ են սպիտակուցներով, բջջանյութով, ոչ հագեցած ճարպերով, ինչպես նաեւ կարեւոր վիտամիններով ու հանքանյութերով, այդ իսկ պատճառով մասնագետներն առաջարկում են անպայման այդ ընկույզները ամենօրյա սննդի մեջ ներառել:
Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որին 14 386 կամավոր է մասնակցել: Պարզվել է, որ օրական 44 գրամ ընկույզը բավական է, որպեսզի մարդու առողջական վիճակը զգալիորեն բարելավվի, եւ օրգանիզմն ապահովվի բազմաթիվ օգտակար նյութերով:
Գիտնականները հայտնաբերել են, որ ընկույզ ուտող մարդիկ հիմնականում ավելի ճիշտ են սնվել եւ առավել առողջ են եղել, քան նրանք, ովքեր ընկույզ չեն կերել:
Հետազոտողները կարծում են, որ մարդկանց կարեւոր է տեղեկացնել ընկուզեղենի օգտակարության մասին եւ նրանց հասցնել առօրյա սննդակարգի մեջ ընկույզներ ընդգրկելու միտքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: